Flag Counter
Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.
Rafi Shahverdyan 1

Հիմնադիր Հովիվ

«Աստծո ժողովուրդ» եկեղեցու
հիմնադիր հովիվ՝ վերապատվելի
Ռաֆի Շահվերդյանի
կենսագրությունը

Ռաֆի Շահվերդյանը հանդիսանում է «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու
հիմնադիր հովիվը։ Ցավոք սրտի մի քանի տարի առաջ ավարտվեց
երկրի վրա նրա գործունեության ընթացքը, և նա գնաց Տիրոջ մոտ։

Ստորև համառոտ նկարագրված է նրա կյանքն ու
գործունեությունը։

Կյանքի առաջին տարիները

Ծնվել է 1961թ․-ին, մայիսի 28-ին Իրանի Քալավա գյուղում, Մինասեկան Շահվերդյանի ընտանքիում։ Նրա մայրը լաց էր լինում, երբ ծնվեց, քանի որ ծնվել էր ձեռքի արատով։ Սակայն այս ֆիզիկական արատից Աստված նրա կյանքն այնպես լցրեց ուրախությամբ և խանդավառությամբ, որ նա միշտ ուրախացնում և ծիծաղեցնում էր ուրիշներին: Աստված ժպիտ դրեց դեմքին, որպեսզի նա երբեք չզգա այդ պակասը։

Հայրը վարորդը էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում 7 երեխաներից կրտսերն էր, ուներ 4 եղբայր, 2 քույր։ 5 տարեկանում տեղափոխվել է Թեհրան։ Եղբայրներից ավագը Էդվարդը՝ շատ մեծ ներդրում է ունեցել նրա կյանքում՝ միշտ քաջալերելով սովորել, ուղարկել է օտար լեզուների, հաշվապահական դասընթացների։ Հետագայում Ռաֆին հիշում էր, թե ինչպես էր եղբայրն իրենից գաղտնի հպարտանում նրանով։

Նրա ապաշխարության սկիզբը

Երբ 17 տարեկան էր, նա երբեմն արձակուրդի ժամանակ գնում էր մոտակա եկեղեցի: Մինչև մի օր ընկերներից մեկը նրան ներկայացրեց Ավետարանի բարի լուրը և առաջարկեց գնալ Թեհրանի կենտրոնական եկեղեցի։ Նրա առաջին հանդիպումը Քրիստոսի հետ այս եկեղեցում էր, և եպիսկոպոս Հայկի քարոզը լսելուց հետո նա սիրտը հանձնում է Քրիստոսին։ Ցավոք, ընկերը, ով նրան ծանոթացրել էր Ավետարանի հետ, որոշ ժամանակ անց հեռացավ Քրիստոսից:

19 տարեկան հասակից մտնում է ծառայության Թեհրանի թաղային եկեղեցիներից մեկում՝ ընդգրկվելով փառաբանության և երիտասարդական ծառայություններում

Ծառայողական աշխատանքը սկսում է կամավոր և ոչ պաշտոնական Մաջիդիեի Շիրին եկեղեցում: Այն օրերին, երբ նա անհամբեր սպասում էր, որ ավելի շատ հոգևոր պարտականություններ կվստահվեն իրեն, մի օր եղբայր Էդվարդը նրան է տալիս Աստվածաշնչից 1 Պետրոս 5։6-ը։ Այս համարի միջոցով Աստված նրան կանչում է համբերատար լինելու, որպեսզի աստիճանաբար պատրաստվի իր ծառայությանը:

Ծառայության առաջին քայլերը

Դրանից հետո որոշ ժամանակ Ղուկաս Եղնազարի առաջնորդությամբ նա քարոզում է Թեհրանի փողոցներում և քաղաքներում և գրքեր վաճառում, մինչև վերջապես 1981 թվականի գարնանը պաշտոնապես հրավիրվում է ծառայելու միաբանության կողմից։

Այսպես, 1981 թվականի հունիսի 16-ին, 20 տարեկանում, և երբ երեք տարի չէր անցել իմ հավատքից, ես մեկնեցի Արաք քաղաք։ Արաքում ծառայության շրջանը գեղեցիկ սկիզբ էր, բայց՝ լի վերելքներով ու վայրէջքներով։ Աստծո դպրոցը միշտ աշակերտներ է ընդունում և երբեք չի փակվում, իսկ մենք ցմահ ուսանողներ ենք:

1983 թվականի աշնանը Արաքից վերադառնում է Թեհրան և 7 տարի աշխատում Աստվածաշնչի ուսուցման կազմակերպությունում՝ նամակագրության միջոցով։ Միաժամանակ եղել է նաև «Եկեղեցու պատգամ» ամսագրի խմբագիրը, ինչպես նաև ծառայել է Մաջիդիե եկեղեցում՝ վերապատվելի Լևոն Հայրապետյանի հսկողությամբ։ Այս եկեղեցում կային տարեց և նախանձախնդիր քույրեր, որոնց աղոթքները նպաստեցին նրա ծառայողական կյանքի առաջընթացին և արգասաբեր լինելուն: Նրանցից շատերը ննջել են ի Տեր, սակայն նրանց հիշատակը միշտ եղել է Ռաֆիի սրտում և նա միշտ երախտապարտ է եղել նրանց։

about us services 1
about us services 2
about us services 1
about us services 2

Նրա ընտանիքը

23 տարեկանում ամուսնանում է Ժանեթ Ավետյանի հետ ու ինչպես նա էր միշտ կրկնում՝ իմ կյանքում Աստծո ամենամեծ օրհնություններից մեկն այն էր, որ Աստված Ժանեթին դրեց իմ կողքին: Նա ասում էր. կարող եմ համարձակորեն ասել, որ Ժանեթն ինձ համար եղել է ուղեկից, աղոթող Դեբորա, հոգով լցված Մարիամ և հավատարիմ ծառա։ Աստված նրանց երեք դուստր է տվել՝ Լուսինե, Էլիսա և Լիլիա անուններով:

Ուղղությունը դեպի Հայաստան

Մի առավոտ, երբ նա աղոթում է Թեհրանի կենտրոնական եկեղեցու բակում, Աստված հանկարծ նրան շատ պարզ հիշեցնում է Ծննդոց գրքի 12-րդ գլխից այս համարը. «Գնա քո հոր տնից, այն երկիրը, որ դու ինձ տվել ես։ Ես քեզ ցույց կտամ, դուրս արի» (հատված 1)։ Մեկ տարի անց վեր. Հայկ Հովսեփյանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Իրանի «Աստծո ժողովուրդ» եկեղեցիները, նրանց ուղարկում է Թավրիզ ծառայելու։ Նրանց ծառայությունը սկզբում արդյունավետ էր, բայց շուտով այդ քաղաքի եկեղեցին փակվեց։ Թավրիզի եկեղեցու փակումը համընկավ 1991 թվականին Հայաստանի անկախացման հետ։ Այդ ժամանակ եղբայր Ղազարոս Եղնազարը (վերապատվելի Սամվել Եղնազարի եղբայրը) մարգարեացել էր Հայաստանում հոգևոր զարթոնքի մեծ ալիքի առաջացման մասին։ Ուստի 1992-ին Իրանի մի խումբ եկեղեցական առաջնորդների՝ վերապատվելի Էդվարդ Հովսեփյանի, եղբայր Լևոնի և Վրույրի հետ մեկնեցին Հայաստան։ Հայաստանում այդ ողջ հոգևոր ծարավը տեսնելը և այս երկրի քաղաքներում ու գյուղերում մի քանի հազար արթնացնող հանդիպումները ուրախության արցունքներ բերեցին նրանց աչքերին, և նա զգում է Սուրբ Հոգու ուժեղ ներկայությունը այնտեղ։ Նրա սիրտն իսկապես բաբախում է իր ժողովրդի և նրա փրկության համար: Ռաֆին հասկանում է, որ այս ժողովրդի մեջ ծառայությունը հենց այն է, ինչ Աստված կանխատեսել էր իր համար, տարիներ անց հիշելով Ծննդոց 12.1 հատվածը: Տասը ամիս անց՝ 1993 թվականի հուլիսին կնոջ՝ Ժանեթի և երկու դուստրերի հետ, Իրանի եկեղեցու առաջնորդների աղոթքով գնացին Հայաստան՝ Երևան։ Իհարկե, կարոտը տանջում էր, սակայն նոր ու լայնածավալ ծառայությունը բուժում է նրանց կարոտը։ Թեև տեղափոխվել էին մի տեղ, որտեղ օրական ընդամենը երկու ժամ լույս ունեին և մի քանի ժամ ջուր, իսկ ձմեռային ցուրտը սարսափելի էր, բայց Սուրբ Հոգու ջերմ ներկայությունը նրանց քաջալերեց և նվազեցրեց թերությունները։

«Աստծո Ժողովուրդ» եկեղեցու հիմնադրումը

Հայաստանում 9 տարի միջեկեղեցական և ավետարանչական ծառայություններից հետո, ներառյալ կրթական ծառայությունները, գիտաժողովների և ճամբարների կազմակերպումը, բարեգործական միջոցառումները, քարոզչությունը, ավետարանչությունը, հրատարակությունները և այլն, վերջապես 2002 թվականի հունվարին Աստծո առաջնորդությամբ հիմնեց «Աստծո ժողովուրդ եկեղեցին» Երևանում: Այս եկեղեցին սկիզբ է առել 20 հոգուց, իսկ այժմ ունի ավելի քան 1600 անդամ և՛ Երևանում, և՛ Հայաստանի տարբեր մարզերում։ Եկեղեցին հիմնադրվել է 1 Սամուել 22։2-ի ներշնչմամբ, որը հիմնված է վիրավորվածի և մերժվածի ընդունման ծառայության հիմքի վրա: Եկեղեցու երազանքն է Քրիստոսի փրկության պատգամը հասցնել Հայաստանի և աշխարհի այլ շրջանների հայությանը։ Մեր եկեղեցու երազանքի մի մասն է նաև ավետարանական պատգամը հասցնել հարևան երկրներ և այլ մուսուլման երկրներ:
Ներկայումս, բացառությամբ Երևանի, ունենք 20 եկեղեցի Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև եկեղեցիներ այլ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանի դաշնությունում: «Աստծո ժողովուրդ» եկեղեցին հիմնված է երկու կարևոր սկզբունքների վրա՝ մեկը սերն է, մյուսը՝ աղոթքը։

Հեղինակած գրքերի ցանկը

Ռաֆին կյանքի ընթացքում հեղինակել է մի շարք գրքեր և աշխատություններ, ինչպես նաև՝ երգեր:

Գրքերը՝
1. Նոր կյանքի այբուբենը + պարսկերեն
2. Վերնատուն 1 և 2
3. Աշխարհի ամենավիրավորված մարդու խոսքը + պարսկերեն, շուտով ռուսերեն
4. Արցունքներս սրբիր + պարսկերեն, շուտով ռուսերեն
5. Երբ թուրքերը Տեր ողորմյա են երգում
6. Armenian wine Turkish bread
7. Լցվենք Հոգով, ապրենք Հոգով
8. Մեղրամիս – շուտով

Հեղինակած գրքերից մի քանիսը

ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ ՍՐԲԻՐ

ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ ՍՐԲԻՐ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԵՐԳԱՐԱՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԵՐԳԱՐԱՆ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԵՐԸ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԽՈՍՔԵՐԸ

7 ԲԱՆԱԼԻՆԵՐ՝ ԱՄԵՆԱՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՄԱՐԴՈՒՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

7 ԲԱՆԱԼԻՆԵՐ՝ ԱՄԵՆԱՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՄԱՐԴՈՒՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ARMENIAN WINE TURKISH BREAD

ARMENIAN WINE TURKISH BREAD

Հարկ է նշել

Ռաֆին շատ մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Ավետարանական եկեղեցիների հիմնադրման, ձևավորման և հոգևոր աճի մեջ: Մեծ է նրա ներդրումը հատկապես կրթական ոլորտում, հիմնադրել է առաջին Աստվածաշնչյան դպրոցը Հայաստանում, մանկապարտեզ:

Ննջեց 61 տարեկան հասակում ՝ մեզ թողնելով հարուստ հոգևոր ժառանգություն:

PEOPLE OF GOD ARMENIA
Yerevan, Atoyan 177
+374 10 45 35 23 peopleofgod777@gmail.com