ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Ամեն կիրակի ժամը 10:30 սկսում ենք ծառայությունը աղոթքով, այնուհետև՝ ժամը 11։00-ին կունենանք կիրակնօրյա ծառայություն:
Մեր մասին
Մեր 23 տարվա գործունեության ընթացքում մենք աճել ենք՝
հիմնելով տարբեր համայնքներում ավելի քան 20
մասնաճյուղեր՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։
Ունենք բազմազան ծառայություններ տարբեր
տարիքային խմբերի համար, ինչպես նաև
տարբեր ուղղվածության կարիքների համար․․․
Ռաֆի Շահվերդյան
Ռաֆի Շահվերդյան
Ռաֆի Շահվերդյանը շատ մեծ ավանդ է ունեցել
Հայաստանի Ավետարանական եկեղեցիների հիմնադրման,
ձևավորման և հոգևոր աճի մեջ: Մեծ է նրա ներդրումը
հատկապես կրթական ոլորտում․ հիմնադրել է
առաջին Աստվածաշնչյան դպրոցը
Հայաստանում։
Մեր առօրյան
Մեր առօրյան շատ հագեցած է տարբեր ծառայություններով՝
ինչպես շաբաթվա ընթացիկ, այնպես էլ
ոչ ծրագրային, ճամբարային, ժամանցային․․․
Մեր առօրյայում գերակշռում են նաև միջանձնյա շփումները՝
սիրո, հումորի և փոխադարձ քաջալերման մթնոլորտում․․․
Մեկ խոսքով՝ մենք մի մեծ ու ջերմ ընտանիք ենք🤗
Մեր ծառայությունները
«Աստծո ժողովուրդ» եկեղեցում գործում են մի
շարք ծառայություններ՝ երիտասարդական, փառաբանություն,
մանկական, պատանեկան, մեդիա, տնային խմբակների,
60+, հյուրասիրության, ադմինիստրացիայի, եղբայրական,
կարգուկանոնի, աստվածաշնչյան դպրոցի,
նորերի, ներքին բժշկության, բարեխոսական,
կիրակնօրյա, ֆինանսական, գթության,
քույրական․․․
Այս բոլորն արվում են Տիրոջ փառքի համար։
«Աստծո ժողովուրդ» եկեղեցին մի մեծ ընտանիք է, որ գործում է Հայաստանում և Հայաստանից դուրս։ Մեր աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել։
Հայաստան
Երևան
Արարատ
Գյումրի
Ծաղկունք
Տաշիր
Վարդենիս
Գավառ
Մրգաշեն
Արտաշատ
Էջմիածին
Արմավիր
Արազափ
Ազատավան
Եղեգնաձոր
Կապան
Իջևան
Ալավերդի
Ռուսաստանի Դաշնություն
Ռոստով
Մոսկվա
Վրաստան
Ջավախք